Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Երևան քաղաքում՝ մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մարտի 18-ին կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել