«Ինձ, առհասարակ, երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել». Ավինյանը՝ Զարոկյանին

Այսօր՝ մարտի 18-ին՝ Ավագանու նիստի ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հետաքրքրվեց՝ ինչպես է քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր գրպանից տվել ԱՄՆ ուղևորության տոմսի գումարը՝ 20 հազար դոլար, երբ նրա տարեկան աշխատավարձը 30-32 հազար դոլար է․ «ընդեղ խավիար, մահճակալ, մանիկյուռ-պեդիկյուռ են անում, չգիտեմ, Դուք ավելի լավ կիմանաք»։

«Դուք կարող եք վերցնել իմ հայտարարագրերը 2017-ից սկսած և, կարծում եմ` երբ տեսնեք, ձեր հարցի պատասխանը կունենանք։ Ինձ առհասարակ, երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել»,-պատասխանեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել