Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 17-ին, որոշում է ստորագրել, որով Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակել է Գևորգ Քոչարյանին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գևորգ Քոչարյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:
Նա մինչև վերջերս զբաղեցնում էր Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազի պաշտոնը։ Ծառայությունից ազատվել է փետրվարի 17-ին՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի ավարտից հետո։
Մասնակցել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրությանը։