Տղան սկզբից նշանադրվել, այնուհետև ոտնձգություններ է կատարել աղջկա նկատմամբ, վրեժխնդիր լինելու համար հատել վերջինիս պատկանող 526 հատ բալենու ձառերը․ գործը 2019 թվականից դատարանում է
2019 թվականին Հայկ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել տուժող Թ․ Ենոքյանի հետ ամուսնության նպատակով նշանադրվելու և դրանից հետո միմյանց միջև տեղի ունեցած լարված հարաբերոթյուններ ստեղծելու, ոտնձգություններ կատարելու համար։
Iravaban.net-ն այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, որտեղ նշվում է՝ 2021 թվականին վերջիններիս փոխհարաբերությունները կենցաղային հարցերի հետ կապված լարվել են, ինչից հետո Հայկ Գ․-ի կողմից որոշակի ոտնձգություններ են իրականացվել Թ․ Ենոքյանի նկատմամբ, որի հետևանքով նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հայկ Գ․-ն, ցանկանալով վրեժխնդիր լինել իր նախկին նշանած Թեհմինե Ենոքյանից, 2023 թվականի մարտի 22-ին Երևանից գնացել է Վայոց ձորի մարզ և չունենալով նույն մարզի Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհի ձախ մասում գտնվող, Թ․ Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա բալենու ձառերը հատելու թույլտվություն, նույն օրը քննությամբ չպարզված գործիքով հատել և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասել է նշված հողամասերում առկա, Թ․ Ենոքյանին պատկանող թվով 526 հատ բալենու ձառերը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի՝ 2 միլիոն 524 հազար 800 դրամի գույքային վնաս։
Մեղադրյալ նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Սամվել Յուզբաշյանին։ Գործով 2024 թվականի օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 20-ին, հոկտեմբերի 23-ին, դեկտեմբերի 2-ին նիստեր են կայացել։
2025 թվականին նիստեր են կայացել հունվարի 10-ին և փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 28-ին նշանակված նիստը հետաձգվել է՝ պաշտպանի և մեղադրյալի չներկայանալու հիմքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: