Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց արցախցիների հետ հանդիպումով։ Այս մասին գրառում է կատարել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն է գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանը։
Նա ֆեկսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր առաջնային խնդիր է Գյումրիում բնակվող արցախցիների սոցիալական ,աշխատանքային և տարաբնույթ հարցերին լուծում տալ։ Իրենց ծննդավայրից հարկադրաբար զրկված արցախցիներն այսօր կարիք ունեն ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։
Իմ խոսքում շեշտեցի, որ արցախցիները Գյումրիում հյուրի կարգավիճակում չեն, այլ` տանտիրոջ իրավունքով։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի լեգենդար հերոս Կարեն Ջալավյանը։
Միացի՛ր, որ փոխենք»,-նշել է նա։



