Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն Աբովյան քաղաքում

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն Աբովյան քաղաքում

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7.00-ից-12.00-ն և 18.00-ից-23.00-ն:

Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել