Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին․ նա այս մասին հայտնել է Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին։

«Այս 2 օրը զրույցներ ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի։ Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,-ասաց Թանդիլյանը։

Թանդիլյանը, ինչպես նաև ևս երկու քաղաքացիներ՝ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը հացադուլ սկսել էին մարտի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել