Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ 2 պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Ըստ նախագծի՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքերը հետևյալն են՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով’ 4 դրվագն է՝ Փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և առանձնապես խոշոր չափերով,
- ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք,
- 447-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության հիմք է հանդիսացել.
- ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրավական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը առանձնապես խոշոր չափերով (ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով,
- ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, այն է՝ կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ 7-12 տարի ժամկետով։