Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 10-ին, քննարկել է ՀՀԿ փոխնախագահ, Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։
Նշենք, որ պաշտպանները միջնորդել էին վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը։
Դատարանը մերժել է միջնորդությունը։ Արմեն Աշոտյանը մինչև հունիսի 11-ը կմնա տնային կալանքի տակ։