«Իմ տղան մեքենան չի վարել, թերի քննություն է կատարվել»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն՝ որդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում նաև փաստաբան Կարեն Բատիկյանը։ Նա աշխատել է ինչպես Քննչական կոմիտեում, այնպես էլ Գլխավոր դատախազությունում։

Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարությունում ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար հարցազրույցի փուլը։ Մրցութային խորհրդի անդամներից մեկը հարց ուղղեց Բատիկյանի որդու նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ։ Ըստ գործի նյութերի՝ վերջինս վարորդական իրավունք չունենալու պայմաններում տրանսպորտային միջոց է վարել։

Կարեն Բատիկյանի խոսքով՝ նշված գործով փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել