Հայտնի է ԱԱԾ սպայի ձերբակալման պատճառը․ ՔԿ-ից հայտնում են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ ներկայացվել էր կալանավորման միջնորդություն։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելք խափանման միջոցները:

Քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանությանը հանցակցության (2003 թվականին ընդունված ՔO-ի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով) մասով, ինչպես նաև հանցակցությամբ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մասով։

Նշվում է, որ նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտված կազմակերպիչներից մեկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել