Որքա՞ն աշխատավարձ են ստանում վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձը բազմապատկելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նշված գործակիցներով։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Iravaban.net-ը հաշվարկել է վարչապետին ենթակա մարմինների ղեկավար կազմի աշխատավարձերի չափը՝ հարկերը ներառյալ։

Նշենք, որ դրանք են Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Պետական պահպանության և վերահսկողական ծառայությունները։

Այսպիսով՝

  • ԱԱԾ տնօրենի աշխատավարձը կազմում է 998 400 դրամ,
  • ԱՀԾ պետի աշխատավարձը կազմում է 998 հազար 400 դրամ,
  • ՊՊԾ ղեկավարինը՝ 832 000 դրամ,
  • ՊՎԾ ղեկավարինը՝ 790 400 դրամ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել