Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Մարտի 8-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/18 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել