ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Մարտի 9-ին, ժամը 08:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էոր ՄարտունիՎարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցշրջվել և հայտնվել հարակից դաշտում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմե­քենայից և մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել