Դուք հավասարապես կրում եք ծառայության բոլոր դժվարությունները․ Արամ Հովհաննիսյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը․

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, գործընկերուհիներ,

շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Դուք բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական պարտքը:
Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում։

Դուք հավասարապես կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը զուգորդելով ընտանիքի հիմնասյուն ու պահապան, երեխաների դաստիարակության երաշխավոր լինելու արժանապատիվ առաքելության հետ:

Խորին խոնարհումով շնորհավորում եմ նաև մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք համակարգում իրենց լուրջ ներդրումն են ունեցել:

Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Խաղաղություն ձեր ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել