Կանանց միջազգային օրվան ընդառաջ, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ փաստաբանների պալատը Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարում է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների իրականացման մասին:
Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
«Միջոցառման շրջանակներում 2025թ. մարտի 10-ից մինչև 14-ը փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
Միջոցառմանն արդեն իսկ միացել են բազմաթիվ փաստաբաններ, ինչպես նաև Փաստաբանական ակադեմիան:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, ինչպես նաև Երևանի և մարզերի այլ հասցեներում:
Միջոցառման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
010-600701 #111 հեռախոսահամարին:
Ստորև ներկայացվում է նախաձեռնությանը միացած փաստաբանների ցանկը»,-ասվում է հայտարարության մեջ: