Ե՞րբ է առաջանում նյութական պատասխանատվություն աշխատանքային հարաբերություններում

Նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին:

Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե ՀՀ Աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.
1) պատճառված է վնաս.
2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.
3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.
4) առկա է խախտողի մեղքը.
5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.
6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել