Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 7-ին ժամը 11։35-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Խ.Աբովյան, Մ․Մկրտչյան,Պ․Սևակ փողոցների գազասպառողների գազամատակարարումը, հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։