«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից մանրամասներ են հայտնել Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած պատահարից։
Մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի: Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից 2-ը մահացել են:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերրձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուրաստան գյուղի մոտ բախվել են մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան։