Բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան

Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել