Ո՞ւմ միջոցով կարող է իրականացվել կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
– անձամբ:

Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.
բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը (այդ թվում` օրենքով սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով), ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել