«Տևական ժամանակ է Հայաստանի հանրությանը, մեղմ ասած, անհանգստացնում են այն կադրերը, որոնք տեսնում ենք Բաքվի դատավարությունից։ Բռնության հետքեր կային այն մարդկանց վրա, որոնք պայքարել միջազգային հանրության կողմից արձանագրված մի սկզբունքի՝ Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Հայաստանի դիվանագիտական կորպուսն իրականում ի՞նչ է անում այս խայտառակությանը վերջ տալու համար, միջազգային հանրության աչքն այս խայտառակությանն ուղղելու»,-այս մասին Ազգային ժողով- Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց Գեղամ Նազարյանը։
Հարցին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք հստակ գնահատական են տվել և ինքն ասել է, որ ունեն տեղեկություն և այդ տեղեկությունը արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ։
«Նաև Հայաստանի կառավարությունը ի դեմս Արտաքին գործերի նախարարության, հանդես է եկել հստակ գնահատականով և մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ։ Նման իրավիճակներում, երբ խոսք է գնում գերիների, պատադների և այլ պահվող անձանց մասին, բնականաբար հարց է հնչում՝ ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը, մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է և նաև ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելուց»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։