Ուզում ենք այդ հարցը լուծենք, եկեք քաղաքական կամք դրսևորենք, փակենք․ ՔՊ-ական պատգամավորները՝ ԱԺ-ում

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ:

Առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը կքննարկվի հատուկ ընթացակարգով. դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության ծավալները: Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15,8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը: Այս մասին ասել է փաթեթի հեղինակ Հայկ Սարգսյանը:

«Վերլուծելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս եւ ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5-20 տոկոս, Իտալիայում՝ 20-22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Պորտուգալիայում՝ 8-16 տոկոս, Ֆրանսիայում՝ 8-10 տոկոս, Հունգարիայում՝ 15 տոկոս»,- հայտնել է պատգամավորը:

ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը առաջարկել է ավելի համարձակ գործել ու ընդհանրապես արգելել շահումով խաղերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել