Մաքուր և փոխարինիչներով կաթնամթերքներն այսուհետ վաճառելու են տարբեր գույնի դարակներում

Հայաստանում փոխարինիչներով կաթնամթերքը և առանց դրանց` մաքուր կաթնամթերքը վաճառվելու են տարբեր գույնի դարակներում։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Այս օրինագիծը տարբեր եղանակներով քննարկվել է շուրջ հինգ տարի։

Մաքուր կաթնամթերքն` առանց կաթնային յուղի փոխարինիչների և ոչ կաթնային ծագման այլ բաղադրիչների հավելման, պետք է վաճառվի կանաչ գույնի դարակներում, իսկ կաթնային յուղի փոխարինիչներովը՝ նարնջագույն։

Ավելի վաղ առաջարկվում էր կանաչ և նարնջագույն տարբերակումը տարածել նաև փաթեթավորման վրա, սակայն այդ պահանջներն արդեն վերաբերում էին ապրանքների ստանդարտներին, այսինքն՝ դրանք պետք է համաձայնեցվեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով։ Գունային տարբերակման գաղափարը ԵՏՀ -ն չի հաստատել, ուստի արտադրողները կարող են ներկայացնել ցանկացած գույնի փաթեթավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել