Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից՝ նշելով, որ Թանդիլյանը բժշկական հաստատություն  տեղափոխվել է  շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Բժշկական գաղտնիքից ելնելով՝ նախարարությունից  նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չնշեցին:

Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում  ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել