Հայաստանում փակ ճանապարհներ կան

Մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել