Էռնեստ Մուսաելյանը բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ արդրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։
«Տկլոր եմ դուրս եկել, մի շոր եմ հագել ու վերջ։ Երեք-չորս օր ճանապարհ ենք եկել։ Երկու օր ժամանակ տվեցին, որ դուրս գանք, մենք էլ տները թողեցինք ու դուրս եկանք։ Ես Մարտունիում էի, մեր տան կողքը կանգնած էի, որ ռմբակոծեցին»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեց Մուսաելյանը։
Նրա խոսքով՝ մեկ ամսվա 40+10 հազար դրամ աջակցության գումարը չի ստացել։ Դիմել է համապատասխան մարմիններին, բայց դեռ ոչ մի առաջընթաց չկա։
«Ինձ ասում են՝ կարողա՞ պատահի, որ սեպտեմբերի ամսին երկրից դուրս ես գնացել, ասացի՝ ես ոչ մի տեղ չեմ գնացել, այստեղ եմ մնում, որ դուրս գայի անձնագրիս մեջ «պեչատ» կլիներ»,-նշեց Էռնեստ Մուսաելյանը։
Նա ունի 2-րդ խմբի հաշմանդամություն։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զրկվել է մեկ ոտքից։ Հիմա ցանկանում է նոր պրոթեզ ստանալ, բայց էլի խնդիրների է բախվում։
Մանրամասները՝ տեսանյութում