«Արաբկիր» բժշկական համալիրը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի պատասխան «Արաբկիր» բժշկական համալիրին կից գործող հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի վերաբերյալ հնչեցված որոշ անհիմն եւ սխալ տեղեկությունների` համալիրի տնօրինությունը տեղեկացնում է, որ պաթանատոմիական կենտրոնում մանկական դեպքերը սպասարկվում են ամբողջությամբ անվճար հիմունքներով եւ կենտրոնին կից գործող հոգեհանգստի սրահում մինչ օրս չի կատարվել մանկական հոգեհանգստի կամ թաղման որեւիցե արարողություն»: