Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։

Iravaban.net-ը ներկայացնում է Արման Գալստյանի կենսագրությունը։

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

  • 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
  • 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ,
  • 2010-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ,
  • 2005-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ ,
  • 2003-2005թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
  • 2002-2003թթ.` ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ,
  • 2000-2002թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի քննիչ
  • 1999-2000թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի Գուգարքի քննչական խմբի քննիչ:

Կրթություն

  • 1999թ. ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

  • Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ Շիրազ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ։

Ներկայացվում է Շիրազ Գրիգորյանի կենսագրությունը։

Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 24-ին Երևանում:

Աշխատանքային գործունեություն

  • 2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
  • 2023-2024թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
  • 2021-2023թթ.` Երևան քաղաքի դատախազության դատախազ,
  • 2020-2021թթ.` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ,
  • 2014-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,
  • 2013-2014թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ։

Կրթություն

  • 2013թ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

Պարգևներ

  • Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Լուսանկարում ձախից Շիրազ Գրիգորյանն է, աջից՝ Արման Գալստյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել