Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն։
Որոշումը հրապարակվել է այսօր՝ փետրվարի 24-ին։ Միջնորդությունը ներկայացված է եղել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց՝ քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը, պարտավորություն ունենալով կատարել դատավորի վարքագծի կանոնները, այն չի կատարել, դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել գործի ընթացքը լուծելու, դատավարական գործողություններ իրականացնելու համար։
Տեսանյութը՝ այստեղ։