Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է, որ Էդգար Ղազարյանի գործով դատական նիստն ավարտվեց։
«Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ինչից հետո հայտնի էր դարձել վերջինիս մեղադրանք առաջադրելու հանգամանքը, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։