Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դուրս եկանք քննչականից։ Էդգարին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում»,-նշել է նա։
Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ ր հրավիրվել է Քննչական կոմիտե։
«Հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անկեղծ ասած չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»,-նշել էր նա։