Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը։
«Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։
Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։
Իրավապաշտպաններ՝
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ինչից հետո հայտնի էր դարձել վերջինիս մեղադրանք առաջադրելու հանգամանքը, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։