ԱԱԾ-ն չի մեկնաբանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված ակցիաները․ Sputnik Արմենիա

Կոմբինատի ղեկավարությունը ակցիաներից ժամանակ հայտարարում էր, որ աշխատակիցներին օգտագործում են ընկերության նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված բողոքի ակցիաները։ Աշխատավարձի բարձրացման պահանջով կոմբինատի աշխատակիցների մի մասը 2025 թվականի փետրվարի սկզբից բողոքի ակցիաներ էին սկսել, որոնք տևել էին մոտ 10 օր։ Ընկերության ղեկավարության տվյալներով` այդ ակցիային 4600 աշխատակցից մոտ 200-ն է մասնակցել։

Փետրվարի 11-ին ԶՊՄԿ-ն հայտարարեց, որ կոմբինատը կրկին սկսել է գործել։

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն, ուստի հայցվող տեղեկատվությունը ստանալու համար առաջարկվում է դիմել վարույթն իրականացնող մարմին»,-նշել են ԱԱԾ-ից։

ԶՊՄԿ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ակցիաների ժամանակ հայտարարել էր, որ տարբեր ուժեր ցանկանում են բողոքներ հրահրելով օգտագործել իրավիճակն ու աշխատակիցներին` կոմբինատի ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։ Կոմբինատի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով։ Հաղորդումներում մասնավորապես, նշվել է, որ գործադուլ անողներից ոմանք կապ չունեն ընկերության հետ, ընդգրկված չեն դրա կազմում և անգամ չեն բնակվում Քաջարանում կամ Կապանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել