Իրինա Հակոբյանը՝ 2025 թվականի փետրվարի 18-ից նշանակվել է Երևանի Ա. Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում։ Այս մասին որոշումը ստորագրվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից։
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի փետրվարի 18-ից մինչև 2030 թվականի փետրվարի 18-ը ներառյալ։
Ավելի վաղ Հակոբյանը զբաղեցրել է նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: