Իրավիճակն ավտոճանապարհներին` 08։30-ի դրությամբ

Փետրվարի 21-ին՝ ժամը 8:30֊ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Էջմիածնի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում եմ ճանապարհային դեպարտամենտից։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Ստեփանավան, Ախուրյանից մինչև Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար-Ջուջևան, Ուշից մինչև Ապարան ճանապարհահատվածները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցության արդյունքում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածում, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։

Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել