Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 10-ին հրաման է ստորագրել, որով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Հրամանում մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Հայրապետ Հայրապետյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով. հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայրապետ Քյարամի Հայրապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»:
Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում քննիչի հետ հարցազրույցը՝ այստեղ։