«Եթե մետրոյից օգտվեիք, Ձեզ մոտ այդ հարցը չէր առաջանա»․ Երևանի փոխքաղաքապետը՝ Աննա Ավետիսյանին

«Հանրային տրանսպորտի բոլոր տեսակները թանկացվել են։ Ավտոբուսը և մետրոն՝ 50 տոկոսով, տրոլեյբուսը՝ շուրջ 3 անգամ։ Ինքնարժեք հաշվել եք վերգետնյա ուղևորափոխադրումներից»,-այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։

Նա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է թանկացել մետրոն, որտեղ, իր խոսքով, բարեփոխում տեղի չի ունեցել․ «Մետրոն ստանում է շահույթ գովազդային վահանակներից, որոնք տեղադրված են մետրոյի ներսում, և ինչո՞ւ եք բացառում ավտոբուսի վրա գովազդ տեղադրելը»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ի պատասխան ասաց, որ կարծում է՝ Աննա Ավետիսյանը մետրոյից չի օգտվում, հակառակ դեպքում բարեկարգման վերաբերյալ հարցեր չէին առաջանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել