«Դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո»,-այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին:
«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա:
Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- ասել է նա: