Երևան քաղաքում՝
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կնվազի 3-5, 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի փետրվարի 06-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 16.0°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա -24.2°C (1969թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան -2.7°C