Բարձրագույն դատական խորհուրդը տվյալ դեպքում հանդես գալով որպես դատարան՝ նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ՝ Կարեն Թումանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երանուհի Թումանյանցի, Քրիստինե Մկոյանի, Արմեն Դանիելյանի, Մերի Համբարձումյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը։
Նիստի սկզբում Քրիստինե Մկոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հայտնելով, որ Արմինե Սաֆարյանի հետ ունի ընկերական, մտերիմ հարաբերություններ։ Խորհուրդը քննարկեց հարցը և որոշեց ընդունել ինքնաբացարկը, և Քրիստինե Մկոյանը չի մասնակցի այս գործի քննությանը։
Քաղաքացու հաղորդման հիման վրա 2024 թվականի հոկտեմբերին դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Դատական գործը դատավորին մակագրված լինելու պայմաններում՝ առնվազն 2 տարի 5 ամսվա ընթացքում դատավորը միջոցներ չի ձեռնարկել քննարկվող դատական գործի ընթացը լուծելու, դրա շրջանակներում դատավարական գործողություններ իրականացնելու կապակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։