Փետրվարի 1-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի սկզբնամասում «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Ուղևորը՝ 28-ամյա Վազգեն Ն.-ն, մահացել է, իսկ 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: