Կրեմլը ցավակցում է Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ցավալի տեղեկություն է հաստատվել, որ Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում ռուս գեղասահորդներ և այլ համաքաղաքացիներ են եղել»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 64 մարդ, Վաշինգտոնի՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ռազմական ուղղաթիռին և ընկել գետը։
Նշվում է, որ ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել։