Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի շահագրգռված է շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ, որն ուղղված է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկմանը․
«Երևանը միտված է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն: Երևանը փորձում է ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին, և կա ցանկություն ու ըմբռնում, որ ռուսական կողմն էլ միջազգային հարթակներում հաշվի առնի Հայաստանի շահերը՝ խուսափելով միակողմանի գնահատականներից»,- հայտարարել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարար ընդգծել է, որ Հայաստանը միտված է փոխշահավետ և գործնական համագործակցության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ինքնիշխանության հարգմանը, ինչը համապատասխանում է երկու երկրների շահերին:
«Հարավային Կովկասի տնտեսական գրավչության բարձրացմանն ուղղված ՀՀ վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը։