Iravaban.net-ը հայտնում է՝ ինչպե՞ս քաղաքացիները կարող են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի արտոնություններից օգտվել։
Արտոնության դիմելու միջոցները`
- Transport.yerevan.am կայքի միջոցով,
- «Թել-Սել» էլեկտրոնային դրամապանակի միջոցով,
- «Թել-Սել» ինքնասպասարկման տերմինալների միջոցով,
- Սպասարկման կենտրոնների միջոցով։
Transport.yerevan.am կայքի միջոցով
Արտոնության ստուգում՝ առանց գրանցման
Transport.yerevan.am կայքի գլխավոր էջում հնարավոր է մուտքագրել ՀԾ համարանիշը և ծննդյան ամսաթիվը՝ արտոնության խումբը ստուգելու համար։
Եթե արտոնությունը բացակայում է, անհրաժեշտ է կապ հաստատել արտոնության տրամադրման համապատասխան մարմնի հետ՝ տվյալների շտեմարանում փոփոխություն իրականացնելու համար։
Արտոնությամբ տոմսի գնում՝ նույնականացմամբ
- Անհրաժեշտ է այցելել Transport.yerevan.am կայքը և սեղմել «Մուտք»՝ մուտք գործելու կամ գրանցվելու Երևանի քաղաքապետարանի YID միասնական մուտքի համակարգում։
- Անցնել նույնականացում՝ օգտագործելով YID համակարգում ինտեգրված «ԵՍԵՄ» ազգային նույնականացման հարթակը կամ կայքի KYC գործիքակազմը։
- Մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի տվյալները։
- Կատարել ինքնադիմանկար (selfie):
- Ստուգել արտոնության հասանելիությունը նույնականացված օգտահաշվով։
Համակարգն ինքնաշխատ կարգով կստուգի արտոնության առկայությունը։
«Թել-Սել» էլեկտրոնային դրամապանակի միջոցով
Նույնականացված օգտատերերը կարող են դիմել վճարի արտոնության համար «Թել-Սել» էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Արտոնության առկայության պարագայում այն ինքնաշխատ եղանակով կկիրառվի տոմսի գնման ժամանակ։
Սպասարկման կենտրոնների միջոցով
Դիմողը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագիր կամ նույնականացման քարտ,
- ՀԾ համարանիշ:
Օպերատորը իրականացնելու է դիմողի նույնականացումը՝ լուսանկարելով նրան և օգտագործելով համակարգի գործիքակազմը։
Համակարգն ինքնաշխատ կարգով ստուգելու է դիմողի նույնականացումը և արտոնության իրավունքը։
Արտոնության իրավունքի հաստատման դեպքում իրականացվելու է տոմսի վաճառքը՝ արտոնությամբ։
Նշում. արտոնության կիրառում
Հաջող ստուգումներից հետո արտոնությունը կգործի տոմսի գնման պահին։