ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:
Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ վիրավորներին»,-նշված է գրառման մեջ:
Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են ավիավթարի հետևանքով 176 մարդու մահվան փաստը: