Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց. Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց։ Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, նա տեսանյութ է հրապարակել։

«Սա այն թեման չէ, որի շուրջ կարելի է բանավիճել: Կա փաստ՝ փաստաթղթերով, և կա սուտասանի կեղծիք՝ փաստազուրկ: Ասում է՝ 1994-ից սկսած բանակցությունները ընթացել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Ապացուցված է, որ բանակցություններն ընթացել են կամ Արցախը Հայաստանին միացնելու շուրջ կամ անկախացման շուրջ։ Այս ամենի մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, բայց շարունակում է ստել՝ արդարացնելով ինքն իրեն։ Նա գիտի, որ մեր հայրենակիցներից շատերը դեռ հավատում են իր ստերին։

Լինենք տեղեկացված և չտրվենք սրանց քարոզչական ստերին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

«Վաղուց պարզ է, որ Փաշինյանը ստախոսության բացարձակ չեմպիոն է: Նույն հաջողությամբ կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար»,- գրել է ՀՀ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, և վերջ, գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։ Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը»,-գրել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել