Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի Կ-356-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ»,-նշված է որոշման մեջ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով դեկտեմբերի 15-20-ը կգտնվի Հնդկաստանում։