ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Գյումրիում կայացած փրայմերիզի մասնակիցների հետ՝ կից գրելով։
«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Կառավարությունը դեկտեմբերի 12-ին որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Կառավարության որոշմամբ Գյումրի համայնքում նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն։