«Այսուհետ այդ ծառայությունները առնվազն 20 տոկոսով կթանկանան»․ փաստաբանը՝ հարկային բեռի ավելացման մասին

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

«Հարկային բեռի ավելացումը ոչ այնքան փաստաբանների վրա է ազդելու, որքան՝ սովորական քաղաքացիների։ Ի վերջո, ԱԱՀ-ն վճարում են հենց ծառայություն ստացողները։

Ծառայությունների այն արժեքը, որը գիտեին, այսուհետ այդ ծառայությունները առնվազն 20 տոկոսով կթանկանան։ Դրանից բացի շահութահարկի հարց պիտի առաջանա, և դա էլ որոշակի առումով էլի թանկացնելու է, և ստիպված փաստաբանը պիտի այդ հաշվարկները անի»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել